Երկրաշարժ է տեղի ունեցել


Երկրաշարժ է տեղի ունեցել
Սեպտեմբեր 30 23:40 2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության պաշտոնական կայքում։

Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 197 կմ հարավ-արևելք, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Կամչատկայում գրանցվել է մինչև 5,1 մագնիտուդ ուժգնությամբ 12 հետցնցում։ Հաղորդվում է, որ դրանցից երկուսը զգացել են տարածաշրջանի բնակիչները։