Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ. Սուրեն Սուրենյանց


Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ. Սուրեն Սուրենյանց
Սեպտեմբեր 30 14:26 2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։

Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով (նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)։

Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։

Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։
Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։

Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․

● Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը,
● Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։

Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։

Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ»: