Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Ford Fusion»-ը և «Զիլ 130»-ը. կա զոհ


Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Ford Fusion»-ը և «Զիլ 130»-ը. կա զոհ
Սեպտեմբեր 30 10:36 2025

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Արտաշատ – Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Ford Fusion» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մարմնից մի քանի մետր այն կողմ էլ՝ կտրված ոտքի մի հատված։

 

Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված որպես քոլիկ օգտագործվող երկաթե կոնստրուկցիայիմ և կողաշրջվել։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «Ford Fusion»-ի վարորդն է, ով Վերին Արտաշատից դեպի Արտաշատ ընթանալիս բախվել է ընթացքում երթևեկող «Զիլ 130»-ի հետնամասին։