Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարզերում սկսել են հանդիպումների շարք տեղի գործարարների հետ։
Սա իշխանությունների վերջին շրջանում գործարարների հետ շփումների երկրորդ խոշոր քայլն է։ Հիշեցնենք՝ դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, կազմակերպել էր ընթրիք գործարարների մասնակցությամբ։
ArmLur.am-ը նկատեց, որ հանդիպմանը մասնսկցում էր նաև Էջմիածնի քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանը և հասկսնսլի է, որ այս հանդիպումները դիտարկվում են ոչ միայն որպես տնտեսական օրակարգի շրջանակում գործարար միջավայրի հետ կապ հաստատելու փորձ, այլև՝ որպես քաղաքական գործընթացների բաղադրիչ։ Քաղաքական շրջանակներում վստահեցնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի սկսել է ծածուկ քարոզարշավ՝ տարբեր առիթներով շփվելով հասարակության տարբեր շերտերի հետ։ Էջմիածնի ընտրություններից առաջ նախարարները Արմավիրում են: