Ավտովթար՝ Երևանում․ մեքենան բախվել է լուսացույցին և տապալել այն․ վիրավոր կա


Ավտովթար՝ Երևանում․ մեքենան բախվել է լուսացույցին և տապալել այն․  վիրավոր կա
Սեպտեմբեր 25 23:06 2025

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մանթաշյան և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարեն Կ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և 33-ամյա Սերոբ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է  լուսացույցին և տապալել այն։

Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։