Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
