Եգիպտոսում լողափերը փակվել են շնաձկների՝ ափ մոտենալու պատճառով։ SHOT Telegram ալիքի հաղորդմամբ, գիշատիչերը մոտեցել են Հուրգադայի և Մակադի հանգստավայրի ափերին:
Նշվում է, որ Եգիպտոսում շնաձկների ներխուժումը հանգեցրել է մոտ 10 հյուրանոցների լողափերի փակմանը, այդ թվում՝ հինգաստղանի Labranda Royal Makadi, Cleopatra Luxury Beach և Stella Makadi: Այժմ դրանցից մի քանիսում արգելքը հանվել է:
Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկներին նույնպես զգուշացնում են շնաձկների մասին: Նոյեմբերի համար տուր փաթեթ պատվիրած զբոսաշրջիկներից մեկին տուրի գրանցման ժամանակ զգուշացրել են, որ հանգստավայրերի լողափերի մոտ լողում են շնաձկներ: Մասնագետները բացատրել են, որ Եգիպտոսի ափերի մոտ կարելի է հանդիպել վագրային շնաձուկ և ցուլ շնաձկների, որոնք հատկապես վտանգավոր են մարդկանց համար: