ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը․ «Հրապարակ»


ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 12 09:13 2025

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական թիմը վստահ է, որ հաջորդ ընտրություններով վերարտադրվելու է, ուստի սկսել են պաշտոնների բաժանման քննարկումները։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում մի ստվար խումբ խմբակցության քարտուղար, ճամբարափոխ եւ իր քավորից հրաժարված Հայկ Կոնջորյանին է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնին: Թիմում դա բացատրում են նրանով, որ նա անմրցելի քաղաքական հռետոր է, մարդկային փոխհարաբերություններում զուսպ է, կոմպրոմիսի գնացող:

 

Իսկ ոմանց կարծիքով, Կոնջորյանն արժանի չէ նման բարձր պաշտոնի, ճամբարափոխի իմիջ ունի եւ խոցելի է այդ առումով։ Ոմանք առավել հավանական են համարում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը:

Թիմում խոսում են, որ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, եւ, դատելով կանանց հանդեպ նրա ակնածանքից, չի բացառվում, որ այս առանցքային պաշտոնին էլ որոշի կին նշանակել, եթե, իհարկե, 2026-ին կարողանա իշխանությունը վերցնել:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 25 թ