Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության հետ հնարավոր կապ ունեցող տղամարդու լուսանկարներ: «Մենք խնդրում ենք հանրության օգնությունը՝ Չարլի Քըրքի մահացու գնդակահարության հետ կապված այս անձին նույնականացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Լուսանկարներում պատկերված է մուգ գլխարկով և արևային ակնոցներով, ջինսե տաբատ և սև սվիտեր՝ ԱՄՆ դրոշի պատկերով տղամարդ։
Թրամփի կողմնակիցի սպանություն
Մահափորձը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Յուտա Վելիի համալսարանում զանգվածային միջոցառման ժամանակ։ Քըրքը գնդակահարվել է դպրոցներում տրանսգենդեր անձանց կողմից հրաձգություն կազմակերպելու մասին հարցին պատասխանելիս։ Ականատեսների վկայությամբ՝ գնդակը դիպել է նրա պարանոցին։ Նրա մահը հաստատել է Դոնալդ Թրամփը։