«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է:
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածուներն են ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե որ թեկնածուին պետք է տան իրենց ձայնը: ՔՊ-ականները տարակուսում են երկու թեկնածուների շուրջ. կա՛մ Արմեն Դանիելյան, կա՛մ Լուսինե Աբգարյան:
Առավոտյան ՔՊ-ականները պետք է ներքին քվեարկություն կազմակերպեն ու որոշեն, թե ում են տալու իրենց ձայնը փակ քվեարկության ժամանակ:
Բանն այն է, որ Դանիելյանը ՔՊ-ի «սրտի» դատավորն է, քանի որ նա բոլոր որոշումները կայացնում է իշխանությունների սրտով: Իսկ Լուսինե Աբգարյանին Կարեն Անդրեասյանի եւ Արթուր Աթաբեկյանի «վստահված մարդն» են համարում, ու դրա համար եւս ցանկություն կա նրան դատավորի պաշտոնում ընտրելու:
Թե ով կհաղթի այս իրավիճակում, պարզ կդառնա այսօր»։