«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, և ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։ Նշում են, որ բարդ և առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։
Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։ Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաև՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։