Հայտնի դատավորի ամուսինը ԱԱԾ-ական է․ «Հրապարակ»


Հայտնի դատավորի ամուսինը ԱԱԾ-ական է․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 5 08:52 2025

«Հրապարակ» թերթը գրում է.  Սամվել Կարապետյանի գործով հատուկ վերանայման բողոքը (կալանքի երկարաձգումը վերացնելու, կալանքը բեկանելու մասին) մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Նա գործավարից է հասել դատավորի կարգավիճակի: 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Գործարար Սամվել Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը դեռ չի հրապարակվել, կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Որոշման ելքն իրավաբաններն ու փաստաբանները կանխատեսելի են համարում:

Ասում են` նա այդքան «դուխ» չունի, որ Նիկոլ Փաշինյանի անձնական «թշնամի» Կարապետյանին բաց թողնի, եւ երկրորդ վախ-կաշկանդվածություն էլ ունի` պայմանավորված իր ամուսնու հանգամանքով, որը, մեր տեղեկություններով, աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Երեկ գրել էինք, որ քաղաքական գործեր քննող մեկ այլ դատավորի՝ Միքայել սրբազանի գործը քննող Արմինե Մելիքսեթյանի ամուսինն էլ է ոստիկանության համակարգում ծառայում։ Ըստ ամենայնի, աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են, որոնց ընտանիքի անդամներն ուժային կառույցներում են աշխատում կամ պաշտոններ են զբաղեցնում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 09․ 25 թ