ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»


ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 5 08:40 2025

«Հրապարակ» թերթը գրում է.   Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից եւ տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու եւ հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով:

Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարեւոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:

ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:

Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 09․ 25 թ