Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «Dacia» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra»-ն գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
