Մաhաgել է դիզայներ Ջորջիո Արմանին


Մաhաgել է դիզայներ Ջորջիո Արմանին
Սեպտեմբեր 4 17:35 2025

91 տարեկանում մահացել է դիզայներ Ջորջիո Արմանին։ Այս մասին հաղորդում է La Repubblica-ն։

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի Պիաչենցա քաղաքում։

Երեխա ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ, նա ողջ է մնացել ռմբակոծություններից, որոնց արդյունքում վիրավորվել է և 40 օր անցկացրել հիվանդանոցում։

1949 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միլան։

Նրա դեբյուտը որպես դիզայներ տեղի է ունեցել 1974 թվականին՝ Ֆլորենցիայի Պալացո Պիտտիում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ։ 

1974 թվականին՝  40 տարեկան հասակում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։ 1975 թվականին թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական, փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է "Emporio Armani"։