Վրաերթ՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ. «Վիլիս»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց


Վրաերթ՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ. «Վիլիս»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 3 13:53 2025

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Պ.-ն իր վարած «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Գ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հետ օգնել է տեղափոխեն հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։