Գազամատակարարման պլանային դադարեցումներ


Գազամատակարարման պլանային դադարեցումներ
Սեպտեմբեր 3 12:38 2025

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի և սեփականատեր Արմենակ Համբարձումյանի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի և Աթաբեկյան փողոցների, Օրջոնիկիձեի փողոցի թիվ 2-ից 72, Մյասնիկյան փողոցի թիվ 58-ից 118, Հակոբջանյան փողոցի թիվ 1-ից 46 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։