Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը.Յըլմազ


Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը.Յըլմազ
Սեպտեմբեր 3 11:52 2025

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով:

Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի մասին է) դաշնակցային մակարդակի բարձրացած երկկողմ հարաբերությունների առջև նոր հորիզոններ են բացվում:

«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,-հավելել է նա:

Թուրքիայի փոխնախագահը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որակելով պատմական քայլ, նշել է, որ դրանից հետո այդ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար հույսերն ավելի են մեծացել։

«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Յըլմազը։