Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վաղվանից դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վաղվանից դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում
Սեպտեմբեր 2 14:11 2025

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ 

 

ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։

 

«Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ», - նշված է ԿԽՄԿ հայտարարությունից:հայտարարությունում։

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարողանում էր այցելել Ադրբեջանում գերեվարված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրների լուծմամբ, տեսակապ ապահովել հարազատների հետ:

 

ԿԽՄԿ-ն վերջին անգամ հայ ռազմագերիների այցելել է հունիս ամսին