Վթար՝ Լոռու մարզում․ վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց


Վթար՝ Լոռու մարզում․ վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբեր 1 21:35 2025

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օգոստոսի 31-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։