ArCa համակարգում խնդիրներ կան, Ecommerce գործարքները անհասանելի են


ArCa համակարգում խնդիրներ կան, Ecommerce գործարքները անհասանելի են
Օգոստոս 25 20:28 2025

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ այս պահին Ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։

Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։