Արտահանման ծավալները նվազել են, իսկ նախարար Պապոյանը ոլորտային աճի թվեր է հրապարակում. «Ժողովուրդ»


Արտահանման ծավալները նվազել են, իսկ նախարար Պապոյանը ոլորտային աճի թվեր է հրապարակում. «Ժողովուրդ»
Օգոստոս 25 08:19 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահանման ծավալները մեր երկրում նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025թ. հունիսին արտահանման անկումը կազմել է 15.9%, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը՝ 52.8%:

Տնտեսագետները անկման այդ մեծ ծավալները հիմնականում պայմանավորում են ոսկու վերաարտահանման գործընթացի կասեցմամբ: Այսինքն՝ Ռուսաստանից բերվում էր
ոսկու գերակշիռ մասը՝ 71%-ը, և արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։

Թեև արտահանման ծավալների անկման տեմպն աստիճանաբար մեղմվում է, սակայն դեռևս կա մեծ բաց․

«Լույս»-ը վերլուծել է, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 1.1%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճն այդչափ ցածր է:

Դա հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարար-վիճակագիր Գևորգ Պապոյանը շարունակում է ինչ-որ թվեր հրապարակել այս կամ այն ոլորտային աճի մասին՝ սուտ, փուչ ու դատարկ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում