Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում հակահայկական թեզեր տարածելու համար


Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում հակահայկական թեզեր տարածելու համար
Օգոստոս 20 10:19 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։

Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում (այդպիսի ապացուցված օրինակներ կարող եք գտնել այստեղ

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով», այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։

Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները»։