Մեքենան հայտնվել է Դարբ գետում․ 4 վիրավորներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան


Մեքենան հայտնվել է Դարբ գետում․ 4 վիրավորներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Օգոստոս 18 22:23 2025

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ժիրայր Ա․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել ձորակում՝ Դարբ գետում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։