Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը. Թրամփ


Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը. Թրամփ
Օգոստոս 18 11:50 2025

Թրամփը կարծում է՝ Զելենսկին կարող է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social հարթակում։

 

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը, եթե ցանկանա, կամ շարունակել պայքարը։ Հիշեք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ․ ոչ մի վերադարձ Ղրիմին, որը Օբաման հանձնեց 12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի։ Եվ ոչ մի անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում», – գրել է Թրամփը։

 

Նշենք, որ այսօր Զելենսկին այցելելու է ԱՄՆ