Վանաձոր ԲԿ-ում փոքրիկ հսկա է լույս աշխարհ եկել. նա ընտանիքի 8-րդ երեխան է


Վանաձոր ԲԿ-ում փոքրիկ հսկա է լույս աշխարհ եկել. նա ընտանիքի 8-րդ երեխան է
Օգոստոս 15 19:58 2025

Վանաձոր ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Մոսինյան ընտանիքի 8-րդ որդին՝ 5 կգ քաշով «հսկան»։  Րոպեներ առաջ Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Մոսինյան ընտանիքի 8-րդ զավակը` 5 կգ քաշով, 55 սմ հասակով։

Երեխայի ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկոլոգներ Դավիթ Շահվերդյանն ու Նաիրա Ղուլյանը, անեսթեզիոլոգ` Վահրամ Բուլղադարյան, նեոնատոլոգ` Մետաքսյա Վարդանյան:

«Շնորհիվ մեր հոգատար ու պատրաստված բուժանձնակազմի՝ թե՛ մայրիկը, թե՛ բալիկը բավարար վիճակում, իսկ դրսում բարի լուրին անհամբեր սպասում էին արդեն 8 զավակի հայր Արեն Մոսինյանն ու փոքրիկ տղայի 7 եղբայրները:

Վանաձորի բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Մոսինյան ընտանիքին, նրանց մաղթում առողջություն ու երջանիկ ապագա:

Մոսինյան ընտանիքի ավագ որդին 17 տարեկան է, կրտսերը շուտով կդառնա 3 տարեկան»,-հայտնում են ԲԿ-ից։