Պատկերացնո՞ւմ եք, Forbs-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել. Արամ Վարդևանյան


Պատկերացնո՞ւմ եք, Forbs-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել. Արամ Վարդևանյան
Օգոստոս 15 17:23 2025

«Արդարադատություն տեղի չունեցավ, տարրական արդար դատաքննության իրավունքը չապահովվեց»,-խոսելով Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկրացնելուն՝ ասաց Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը  լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով կալանքը երկարացնելու որոշման հիմքերին՝ քննությունը խոչընդոտելու ու թաքնվելու ռիսկերին, Վարդևանյանն ասաց.  

«Պատկերացնո՞ւմ եք, Forbs-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել։ Այսինքն հուլիսի 4-ին հայտարարեց քաղաքական հայտ ներկայացնելու մասին, հուլիսի 14-ին հայտարարեց քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության արարքի համար, որի պատիժը սկսկում է տուգանքից... այդ տուգանքից վախենալու համար պետք է թաքնվի քննութունից։ Երկու ամիս կալանքի տակ գտնվելու պայմաններում պետք է թաքնվի։ Սա է  մեզ հուշում դատավոր Տիգրան Դավթյանը»։

Նա պնդեց, այս գործում քաղաքական հետապնդում, քաղաքական որոշում բաղադրիչները միաժամանակ առկա են, և դա անվիճելի է։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման մեջ, որով ճանաչված փաստաբանին ծաղրում էր,  կար հակազդման տերմինը։ Շնորհավորում եմ, իսկապես, հակազդեցիք»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը միջազգային հայտնի իրավապաշտպան. Ռ. Ամստերդամի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ամստերդամին Ротердамов կհակազդենք»։