Այսօրվա դատական նիստից ակնկալիքներ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության հրահանգով առաջնորդվում են քննիչները, դատախազները, դատավորները և մնացածը։ Դա իշխանության քաղաքականության ինչ-որ մասն է կազմում։ Այնպես որ, այսօրվա իրադարձությունն առհասարակ Հայաստանում քաղաքական հետապնդումների թեման մեկնաբանել կամ փորձել ներկայացնել որպես իրավական գործընթաց, բնականաբար, իրավաբանություն ասվածը գոյություն չունի։ Կա քաղաքական պրոցես, որտեղ իշխանությունը ամենակոշտ միջոցներով փորձում է կանխել, հարձակման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր որևէ առումով և որևէ տեսանկյունից արտահայտում են մոտեցումներ, դիրքորոշումներ, որոնք հակասում են իշխանության մոտեցումների։Դա կլինի Հայ առաքելական եկեղեցու մասով, ներքաղաքական որևէ իրավիճակի հետ կապված,թե արտաքին քաղաքական որևէ առաջնահերթության մասով, ով իրենից որոշակիորեն կշիռ է ներկայացնում, իշխանությունը գնահատում է որպես վտանգավորություն կամ սպառնալիք և, ըստ իրավիճակի, նա զբաղվում է»,- ասաց պատգամավորը։
Աբրահամյանը հիշեցրեց, որ վերջին յոթ տարվա այս իշխանության սա միակ դրսևորումը չի եղել։
«Այս կարգի մարդկանց պաշտպանությունը և նրանց սատարումը, բնականաբար, պետք է լինի հայաստանյան հասարակության ողջ առողջ հատվածի համար կարևորություն։ Իշխանությունը յուրաքանչյուրի մասով աշխատել է, աշխատում է, որպեսզի Հայաստանում ազատ խոսքը պարզապես հեռանա, և ամեն ինչ անում է, որպեսզի առհասարակ ընդդիմադիր խոսքը Հայաստանում որևէ դեր կամ արժեք չունենա։ Դա կլինի մարդկանց ազատությունից զրկելու ճանապարհով, սպառնալիքների ձևով, կամ մեկ այլ դրսևորմամբ, իր համար արդեն կարևոր չէ։ Ըստ իրավիճակի, ընտրվում է գործիք և իրականացվում են կոնկետ գործողություններ»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17։00-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանն արդեն երկու ամիս գտնվում է անազատության մեջ։Նրա պաշտպանները կալանավորումը համարում են ապօրինի, քաղաքական հետապնդում, իսկ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է որակել նրա տան կատարված խուզարկությունը, ինչպես նաև նրա ձերբակալությունը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։