Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են չափահասները «Աստղիկ» բժշկական կենտրոն, երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։