Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահ


Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահ
Օգոստոս 11 10:50 2025

Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև ֆորմալ առումով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Նրա խոսքով՝ անշուշտ, իշխանությունը պլանավորել է 2025-26 թթ.-ի նախընտրական բազմաշերտ ցիկլը ու քիչ շեղումներով շարժվում է այդ ուղղությամբ:

 

«Հասարակության այն հատվածը, որը չի ընդունում ՀՀ իշխանության կուրսը ներքին և արտաքին հարթություններում, պետք է նոր իրողությունների պայմաններում օրակարգ ձևավորի ու փորձի կանխել:

 

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով կառաջնորդի այդ օրակարգի իրացումը, խնդիրն առանց ամբիցիաների և ինտրիգների հավաքական օրակարգի ու դրա իրացման ճանապարհային քարտեզի ձևավորումն է:

 

Ով չի ընդունում կամ էֆեկտիվ չի համարում գործընթացները կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով գեներացնելը, պետք է քաղաքական օրակարգ նոր առաջարկ իջեցնի, որի շուրջ էլ պետք է համախմբման քաղաքական կոնսուլտացիաներ սկսել»,- հավելել է պատգամավորը։