Գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ․ Ալիև


Գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ․ Ալիև
Օգոստոս 9 00:49 2025

Մի առաջարկ անեմ, գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս մասին ասել  էԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Այսօր մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, թիվ մեկ նստավայրում։ Հատկապես՝ ԱՄՆ նախագահի մոտ, և դա չի թողնում կասկած, որ կողմերից որևէ մեկը կհրաժարվի։ Եթե ես կամ Փաշինյանը նման կասկած ունենայինք, այստեղ չէինք լինի»,- նշել է նա։