Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․ ««Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Փաշինյան
Ոչինչ այդքան ճանաչելիություն չի բերել Հայաստանին, որքան 2020 թվականի 44 օրյա պատերազմում պարտությունը և 2023 թվականի աշնանը Արցախի կորուստը և հայաթափումը:
Տեղեկատվական նման ծավալի հոսքեր չի կարող ապահովել ոչ մի գերաստղի 2 օրանոց այց և համերգ:
Հայաստանի ներկայիս իշխանությունը փաստացի մեզ մտցրեց 21-րդ դարի 4 կապիտուլացված պետությունների ցանկ.
(Աֆղանստան 2001, Իրաք 2003, Լիբիա 2011):
Այսպիսով, վերաձևակերպելով «դասականի» արտաբերած տխմարությունը՝
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Ջենիֆեր Լոպեսին»: