Վթար Բերդավանում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց


Վթար Բերդավանում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոս 5 22:17 2025

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը` անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները,  օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վթարի փաստով   նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները «ՎԱԶ 21-07»-ի վարորդն ու ուղևորներն են, ընտանիքի անդամներ։