«Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի


«Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի
Օգոստոս 5 11:57 2025

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կրուգ»-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Արթուր Ե.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: