Թբիլիսիի Բեգեբի թաղամասում հրդեհը մարվել է


Թբիլիսիի Բեգեբի թաղամասում հրդեհը մարվել է
Օգոստոս 2 20:35 2025

Թբիլիսիի Բեգեբի շրջանում անտառային հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հրդեհը սկսվել է այսօր կեսօրին։ Բագեբին ծածկված էր խիտ ծխով։

Հրդեհը չի ազդել բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վրա։ Հրշեջներին հաջողվել է բավականին արագ տեղայնացնել օջախները։

Հրդեհի պատճառները այս փուլում անհայտ են։ Վրաստանում այս օրերին ուժեղ շոգ է։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել՝ հրդեհներից խուսափելու համար։