Թուրքիան սկսել է տուգանքներ կիրառել ինքնաթիռների այն ուղևորների համար, ովքեր իրենց տեղերից վեր կենում են նախատեսված ժամանակից շուտ։ Այս մասին օգոստոսի 1-ին հայտնել է HavaSosyalMedya հրատարակությունը
Նորամուծությունը կապված է այն փաստի հետ, որ որոշ ուղևորներ ոտքի են կանգնել Սոֆիայից Ստամբուլ թռչող ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո։ Նրանք փորձել են վերցնել իրենց ձեռքի ուղեբեռները և հրաժարվել են վերադառնալ իրենց տեղերը, երբ ուղեկցորդուհիները խնդրել են վերադառնալ։ Անձնակազմը զանգահարել է ոստիկանություն։
«Այն ուղևորները, որոնք վայրէջքից անմիջապես հետո՝ մինչև ինքնաթիռի լրիվ կանգառը կանգնում են, բացում են ուղեբեռի դարակները կամ լքում իրենց տեղերը՝ հաշվի չառնելով հայտարարությունները, կարող են ենթարկվել վարչական տուգանքների», - ասվում է հրատարակության մեջ։