Պաղեստինի վերաբերյալ վերջնական փաստաթուղթն ընդունվել է 17 երկրների կողմից


Պաղեստինի վերաբերյալ վերջնական փաստաթուղթն ընդունվել է 17 երկրների կողմից
Հուլիս 30 23:37 2025

Առնվազն 17 երկիր, Եվրամիությունը և Արաբական պետությունների լիգան ընդունել են Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից նախաձեռնված Պաղեստինի հարցի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարխան ալ Սաուդը։

«Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Պաղեստինի հարցի կարգավորման և երկու պետությունների լուծման իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի աշխատանքային խմբերին մասնակցող հիմնական պետությունների՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Կանադայի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության, Իռլանդիայի, Իտալիայի Հանրապետության, Ճապոնիայի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Նորվեգիայի Թագավորության, Կատարի Պետության, Սենեգալի Հանրապետության, Իսպանիայի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև Եվրամիության և Արաբական պետությունների լիգայի անունից ուրախ եմ հայտարարել համաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման մասին», – ասել է նախարարը։

Արքայազնի խոսքով, փաստաթուղթը պարունակում է Պաղեստինի հարցի լուծման համապարփակ առաջարկներ՝ մի շարք քաղաքական, տնտեսական, մարդասիրական և իրավական միջոցառումների իրականացման միջոցով։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կոչ է արել մյուս երկրներին աջակցել այս փաստաթղթին մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ավարտը։