Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։
Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել «Opel»-ի և «Chevrolet»-ի վարորդները, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրшվոր

