ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով


ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով
Հուլիս 30 15:01 2025

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

 

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.2%-ով կամ 189.4 մլրդ դրամով:

 

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4%-ով կամ 239.6 մլրդ դրամով:

 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 325.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: