«Իրավունք» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը, որ մինչեւ անցած տարեվերջ իշխող թիմի անդամ էր, տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով այնպիսի զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում:
«Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար,- բացատրում է նախկին ՔՊ-ականը։
-Այդ իրադարձությունները կան եւ ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում