Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին․ «Իրավունք»


Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին․ «Իրավունք»
Հուլիս 29 08:45 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն` վերջին օրերին իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին: Ինչ–ինչ պատրվակներով՝ նրանցով սկսում են հետաքրքրվել, ապա հարցուփորձ անել, թե ինչ դիրքորոշում ունեն կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճի մասին:

 

Այսպես ասած՝ թեման փորձում են տանել այն ուղղությամբ, թե, ըստ գողական «պանյատների», ինչպես են ընդունում իբր երդմնազանց Վեհափառ Հայրապետին: Ըստ էության, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ:

 

Ի դեպ, հարցաշարում ներառել են նաեւ, թե որքանով են թաղային հեղինակությունները սատարում գործարար Սամվել Կարապետյանին եւ արդյոք ի աջակցություն նրա տեղի ունեցած հավաքին՝ իրենց ռեսուրսներով մարդաքանակ ապահովել են, թե՝ ոչ:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում