«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է


«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է
Հուլիս 28 11:42 2025

Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար, օրվա պատախանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: