Նիկոլը ՌԴ–ում փորձում է ստուգել Մոսկվայի տրամադրությունները. «Իրավունք»


Նիկոլը ՌԴ–ում փորձում է ստուգել Մոսկվայի տրամադրությունները. «Իրավունք»
Հուլիս 25 09:14 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրի գնահատման, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի հիմնական նպատակների թվում է Մոսկվայի ռեակցիան ստուգելը` կապված ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ ներհայաստանյան գործընթացների հետ:

 

Այդ թվում, պետք է հասկանալ, թե Մոսկվան որքանո՞վ է տրամադրված վճռական քայլերի, եթե Սյունիքի ճանապարհը, տարածված խոսակցությունների համաձայն, «հորով-մորով» արվի, ի՞նչ կձեռնարկի, եթե այստեղ բռնությամբ հեռացնի Կաթողիկոսին: Այն է, թե այդ ամենի հանրագումարում Մոսկվայի գործողությունները կկարողանա՞ մարսել, թե՞ դեռ պետք է զերծ մնա «գազը մինչեւ վերջ սեղմելուց»:

 

Ըստ այդմ էլ, կկարողանա վերջնականապես կողմորոշվել իր հետագա գործողություններում:

 

«Պատահական չէ, որ Վեհարանի վրա հարձակվելու լուրը շրջանառության մեջ դրեց հենց այդ այցի շեմին, որ այնտեղ որոշակի կարծիք ձեւավորվի հնարավոր ռեակցիայի մասին: Եվ եթե գնահատի, որՄ ոսկվայից սպասվող վտանգը մեծ չէ, կանցնի շատ կոնկրետ քայլերի»,-վստահ է մեր աղբյուրը»։