Խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ARCA


Խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ARCA
Հուլիս 23 19:58 2025

17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է, այդ մասին տեղեկացնում է ARCA-ն։

 

Մեր տեխնիկական թիմը շարունակում է համակարգի մշտադիտարկումն ու ձեռնարկում քայլեր՝ հետագա խնդիրները կանխարգելելու ուղղությամբ, ասվում է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք՝ այսօր 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չէր եղել կատարել որոշ քարտային գործարքներ: