Կաթնամթերք՝ անթույլատրելի պայմաններում. արտադրամասը փակվել է


Կաթնամթերք՝ անթույլատրելի պայմաններում. արտադրամասը փակվել է
Հուլիս 23 11:12 2025

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից:

 

Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:

 

Այսպես.

 

արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից,

 

առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

 

սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

 

սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

 

արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր,

 

արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

 

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: