Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու հետևանքներից, իր «կառուցողական գործընկեր» Ալիևն անընդհատ հիշեցնում է. Աբրահամյան


Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու հետևանքներից, իր «կառուցողական գործընկեր» Ալիևն անընդհատ հիշեցնում է. Աբրահամյան
Հուլիս 22 10:28 2025

Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր «կառուցողական գործընկեր» Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումից հետո, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանն անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:

 

Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:

 

Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որն արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը»,- նշել է Աբրահամյանը