«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա


«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Հուլիս 19 22:28 2025

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։