Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները կզրոյանան. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ցավոք, վերջին հինգ տարիների ընթացքում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հայկական կողմից որևէ աշխատանք չի իրականացվել: Այս հարցը դիտավորյալ հանվում է օրակարգից: Այս դեպքում, Հայաստանի երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի: Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացը, կարծում եմ, նրանք կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչում նրանք այսօր են, այլև որոշակի չափով քաղաքական մեկուսացման մեջ», - նշել է նա։