Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք»


Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք»
Հուլիս 18 08:33 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ մամուլում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկությունը ներկայացվեց որպես իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների ու աշխատանքային ձախողումների հետեւանք, «Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատճառը նրա՝ իշխանական շրջանակներում «տարօրինակ» համարված վարքն է։

 

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ Սիմիդյանը Փաշինյանի մոտ կասկածներ է առաջացրել, որ վճռական պահին կարող է չկատարել կամավոր-պարտադիր հրահանգները, շեղվել իրենց գծից։

 

Հենց այս մտահոգության ֆոնին էլ պետք է դիտարկել Փաշինյանի վերջին ասուլիսը, որն իրականում արտաքին լսարանի համար չէր, այլ՝ յուրայիններին ցույց տալու, թե ամեն ինչ իր վերահսկողության ներքո է։

 

Սակայն իշխանական շրջանակները նշում են՝ այդ փորձը թիմում հակառակ էֆեկտն է ունեցել։