Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։
Վրացական կողմի Կղազբեգիի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։